Ներքին 4 տարի առաջ - 22:19 23-02-2022

Կապույտ մզկիթն իրանական արվեստի խորհրդանիշն է․ ՀՀ-ում Իրանի դեսպանատուն

Հայաստանում Իրանի դեսպանատունը Twitter-ում գրառում է կատարել՝ շեշտելով, որ Կապույտ մզկիթը իրանական արվեստի խորհրդանիշ է, որը վերջին 3 տասնամյակում դարձել է Հայաստանում բնակվող մահմեդականների աղոթքի եւ ժողովների վայր և զբոսավայր: Գրառման մեջ նշվում է, որ պահպանվել է մզկիթի բազմադարյան պարսկական էպիգրաֆիան, իսկ ո՞վ կարող է կարդալ դրանք։

Նշենք, որ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովին եկած Ադրբեջանի պատգամավորներն այցելել են Երևանի պարսկական մզկիթ և այն անվանել «Ադրբեջանական մշակույթի միակ հուշարձանը, որը պահպանվել է Երևանում»։ Պատգամավորներից մեկը գրել է. «Հուսով եմ, որ այս մզկիթի իսկական տերերը շուտով կկարողանան այստեղ աղոթել»:


Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է