Ներքին 4 տարի առաջ - 18:20 23-02-2022

Ոչխարներն ու այծերը 10 հազարով ավելացել են․ Շիրակի մարզպետը ամփոփել է 100 օրը

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ ամփոփել է պաշտոնավարման 100 օրը։ Նա իր հանդիպումը կազմակերպել է Արթիկ խոշորացված համայնքի Լեռնակերտ բնակավայրում: Մարզպետն ասել է, թե հանդիպման վայրը ինքնանպատակ չի ընտրվել, դա կառավարության ձեռագիրն է՝ ապահովել ապակենտրոնացում մարզկենտրոնից դեպի համայնքներ, մինչդեռ, նշենք, որ այս իշխանությունների օրոք մոտ 30- 40 բնակավայրեր խոշորացվում և դառնում էին մեկ մեծ համայնք, իսկ այդ համայնքներից շատերում էլ մինչ այժմ ընտրված ղեկավար չկա։

Դառնալով Նազելի Բաղդասարյանին՝ խոսելով գյուղատնտեսությունում ձեռքբերումների մասին նա առանձնացրել է անասնապահության ոլորտը, որը 2021-ին, ըստ մարզպետի, աննախադեպ է եղել։ Շուրջ 10.000-ով ավելացել է ոչխարների և այծերի գլխաքանակը: Հատկանշական է, որ ընդամենը 100 օր պաշտոնավարած մարզպետը կովերի և ոչխարների գլխաքանակի ավելացումը իր օգտին է գրանցել։ Դժվար է ասել, թե ի՞նչ կարող էր անել Նազելի Բաղդասարյանը, որպեսզի 100 օրում 10 հազար կով ու ոչխար ծնվեին։ Թերևս, հենց սա է կառավարության ձեռագիրը, ավելի ճիշտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանինը, այլ ոչ թե ապակենտրոնացումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ էր իր 100 փաստերի մեջ, որպես իր կառավարության ձեռքբերում, ներկայացնում, օրինակ, ամուսնությունների կամ գրքերի վաճառքի, թատրոնների հաճախելիության աճը՝ կարծես ինքն անձամբ կամ իր կառավարությունը դրանց նպաստել է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում