Ավելին 4 տարի առաջ - 09:59 23-02-2022

AstraZeneca պատվաստանյութը բարձրացնում է թրոմբոզի միայն մեկ տեսակի հավանականությունը

Մեծ Բրիտանիայում ավելի քան 21 միլիոն մարդու մոտ պատվաստումների հետևանքներին հետևելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ AstraZeneca ընկերության պատվաստանյութը մեծացնում է թրոմբոզի միայն մեկ ձևի վտանգը և միայն տարեց մարդկանց մոտ: Այս տեսակի թրոմբոզը ազդում է հիվանդների ներգանգային երակների վրա: Հետազոտության նկարագրությունը հրապարակվել է PLoS Medicine գիտական ​​ամսագրում (1, 2):
«Նոր հետազոտության շնորհիվ մենք գնահատել ենք թրոմբոզի և թրոմբոցիտոպենիայի տարբեր ձևերի վտանգը AstraZeneca-ով պատվաստված բուժառուների մոտ: Այս վտանգը բնորոշ է միայն տարեցներին և բացարձակ թվով այն աճում է համեմատաբար դանդաղ», - ասել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Էդինբուրգի համալսարանի գիտաշխատող Ուիլյամ Ուայթլին։
Անցյալ տարվա ապրիլի սկզբին ԶԼՄ-ներում տեղեկություններ եղան AstraZeneca-ի, իսկ ավելի ուշ ամերիկյան Johnson & Johnson-ի պատվաստանյութերով պատվաստված որոշ հիվանդների երակներում տրոմբոզների առաջացման մասին։ Աշխարհի որոշ երկրներում կասեցվեցին AstraZeneca-ի պատվաստանյութով պատվաստումները։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է