Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:27 23-02-2022

Խորհրդի անդրանիկ նիստերն անցել են «բեսեդկի» մակարդակի զրույցների ձևաչափով․Հրապարակ

Սահմանադրական բարեփոխումների խորհրդում քննարկում են բարեփոխումների հանձնաժողովի անդամ իրավաբան-գիտնականների համար սահմանված ցենզի մեղմացման հարցը։ Եթե նախկինում միայն իրավաբանության դոցենտները կարող էին անդամության հայտ ներկայացնել, ապա նոր խորհուրդը դեմ չէ նաեւ մագիստրոսների մասնակցությանը։ Բացի այդ՝ թույլատրելու են նաեւ արտերկրում բնակվող մասնագետների առցանց մասնակցություն։ Այս մասին փետրվարի 23-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը։

«Որոշ տեղեկություններով՝ այս փոփոխությունն արվում է, քանի որ իրավաբան-գիտնականներից շատերը ցանկություն չունեն մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին։ Հիշեցնենք, որ պատերազմից հետո հանձնաժողովի անդամները հրաժարվեցին մասնակցել նիստերին, եւ արդյունքում հանձնաժողովը լուծարվեց, այժմ նորն է ձեւավորվում։ Նախնական հաշվարկներով՝ մարտ-ապրիլին այն վերջնականապես կձեւավորվի։ Խորհրդի 2 անդրանիկ նիստերն արդեն կայացել են եւ ընթացել են «բեսեդկի» մակարդակի զրույցների ձեւաչափով »,- գրել է թերթը։


Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով