Ներքին 4 տարի առաջ - 19:54 22-02-2022

GetContact-ը իդեալական լրտեսական գործիք է. Սամվել Մարտիրոսյան

GetContact-ը Հայաստանում շարունակում է մնալ ամենաօգտագործվող հավելվածը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը մի քանի հիմնավորում է ներկայացնում, թե ինչու պետք է այն ջնջել հեռախոսից։

Նրա խոսքերով՝ չնայած այն ներկայացվում է որպես բրիտանական արտադրանք, հավելվածը թուրքական է, և մեծ է հավանականությունը, որ այն կապ ունի Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ։

GetContact-ը տանում է մարդու հեռախոսում գրանցած կոնտակտները։

«Պատկերացնենք, որ կամայական զինծառայողի ընկերներից մեկը նրան գրանցել է կոչումով։ Իսկ դա թույլ է տալիս հատուկ ծառայություններին հասկանալու ով ով է»,-նշում է նա։

Անդրադառնալով հավելվածի «խնդրած» թույլտվություններին՝ փորձագետը դրանք որակում է «զուլում»։

«Մտնելով «app permissions» բաժին, դուք կտեսնեք, թե ինչեր եք թույլ տալիս, որ անի GetContact-ը։ Օրինակ, թույլ եք տալիս, որ նկարի, կարող է իմանալ, թե դուք որտեղ եք գտնվում, կարող է դիկտոֆոնը միացնի ու ձայնագրի ձեր խոսակցությունը, բոլոր հեռախոսազանգերը ֆիքսի, մուտք ունենա բոլոր ֆայլերին, ուսումնասիրի ինտերնետի շարժը, ձեր փոխարեն պատասխանի զանգերին, հեռախոսը bluetooth-ով կապի այլ սարքերի»,- նշում է փորձագետը։

Մարտիրոսյանի խոսքով, հավելվածը կարող է նկարել նաև այն ժամանակ, երբ հեռախոսը հանգիստ վիճակում է, կամ էլ մարդն օգտվում է այլ ծրագրից։

«Այնպես որ սա իդեալական լրտեսական գործիք է, որը դուք փաստացի ձեր ձեռքով տեղադրում եք հեռախոսում, մուտք եք տալիս այս ծրագրին, որը թուրքական է»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան