Ուղիղ եթեր
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը
Ներքին 4 տարի առաջ - 14:28 22-02-2022

«5165 շարժման» հայտարարությունը Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետությունների ճանաչման նախադեպի առնչությամբ

Համաձայնություն հայտնելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այն գնահատականին, որ բոլշևիկները, և, մասնավորապես, նրանց առաջնորդ Լենինը խորհրդային պետության ստեղծման շրջանում խիստ բացասական դեր են խաղացել նախկին Ռուսական կայսրության ազգային հարցում, «5165 շարժումը» գտնում է, որ հայ ժողովուրդը մեծապես տուժել է այն քաղաքականությունից, որը ուղղված էր զուտ բոլշևիկյան ռեժիմի պահպանմանը և անտեսում էր ազգային հարցերի արդարացի լուծումը։

1988թ․ մեկնարկած Արցախյան շարժումը բոլշևիզմի գործած աններելի սխալների հանդեպ արցախցիների արձագանքն էր ու այդ սխալներն ուղղելու տաժանակիր փորձը, և այն խնդիրները, որոնք Վլադիմիր Պուտինը մատնանշեց Դոնբասի առնչությամբ, էլ ավելի ակնառու են Արցախի հարցում։ Արցախն առաջինն էր ԽՍՀՄ-ի տարածքում, որ սկսեց պայքարել հետադիմական նացիոնալիզմի ու քսենոֆոբիայի դեմ։ Հայ ժողովրդի պատմական հայրենիքի առանձին տարածքներ, Հայաստանի առաջին Հանրապետության նախկին առանձին շրջաններ բոլշևիկյան ղեկավարության թեթև ձեռքով նվիրաբերվեցին Թուրքիային ու Ադրբեջանին։ Հայ ժողովրդի կենսական շահերը զոհաբերվեցին «համաշխարհային հեղափոխության» սին օրակարգին, ինչի դիմաց հայ ժողովուրդը վճարեց չափազանց թանկ գին․ նվիրաբերված տարածքները սկսեցին արագ հայաթափվել։ Եվ միայն 1988թ․-ին սկսված Արցախյան շարժման շնորհիվ էր, որ Ադրբեջանին նվիրաբերված այդ երկրամասի ամբողջական հայաթափումը կանխվեց։

2020թ․ սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած նոր պատերազմի արդյունքում Ադրբեջանը, Թուրքիայի գործուն ու մեծածավալ աջակցությամբ, ներգրավելով հազարավոր ջիհադիստ ահաբեկիչների, թույլ տալով մարդկության դեմ ուղղված աններելի հացագործություններ, փորձեց վերջնականապես հայաթափել Արցախը։ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունն է միայն այս պահին երաշխավորում Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգությունը։
Ելնելով ստեղծված իրավիճակից և հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախը վերջնականապես հայաթափելուն ուղղված ակնհայտ քայլերը՝ կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետության ինքնիշխանությունը և վերջինիս հետ կնքել ռազմական փոխօգնության պայմանագրեր, որոնք Արցախի բնակչության անվտանգության իրական երաշխիք կարող են հանդիսանալ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ