Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 15:59 21-02-2022

Ադրբեջանի նվերը Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին

Այսօր Ազգային ժողովի իշխող խմբակցությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած հայտարարության տեքստին միանալը, որով դատապարտում է Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացված «Շուշիի հռչակագիրը»։ Նրանք չասացին՝ կո՞ղմ են այդ հռչակագրին, թե՞ դեմ, կարևորը՝ դեմ էին ընդդիմության ներկայացրած նախագծին, որով պետք է դատապարտեին այդ հռչակագիրը։

Ընդդիմությունն էլ, բնականաբար, շտապեց եզրակացնել, որ եթե չեն միանում, ուրեմն սպասարակում են թշնամու, այսինքն՝ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։ Բնականաբար, ՔՊ-ականները դրանից առանձնապես վատ չզգացին, քանզի որոշ ժամանակ անց պետք է դրա դիմաց վարձատրություն ստանային։ Վարձատրությունը Ադրբեջանից էր։

Նիստից մի քանի ժամ անց ադրբեջանական կայքերը գրեցին, որ Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Նրանք Քոչարյանին ու Սարգսյանին իրենց երկրում արդեն իսկ քրեական պատասխանատվության են ենթարկել, մնում է՝ հայտնաբերեն ու տանեն նստեցնեն ադրբեջանական բանտերում։ Դրա համար էլ միջազգային հետախուզում են հայտարարել։

Հայաստանի և Արդբեջանի միջև, իհարկե, այս պահին չկա կամ դեռևս չկա իրավական փոխօգնության համաձայնագիր, չի բացառվում՝ բարեկամության հաստատումից հետո դա էլ լինի, և Հայաստանի իշխանությունները պարտավորվեն Արդբեջանին հանձնել իրենց կողմից հետախոզվող Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։

Բայց, հաշվի առնելով, որ Ադրբեջանն այսօր իրենց ահա այսպիսի մեծ նվեր է արել՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելով և հետախուզում հայտարարելով՝ փաշինյանական ռեժիմը կարող է որպես բարի կամքի դրսևորում և խաղաղության օրակարգին նպաստող «պետականամետ» քայլ՝ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հանձնել «եղբայրական» Ադրբեջանին, ինչպես հանձնել է Հայաստանի սուվերեն տարածքներից տարբեր հատվածներ։
«Բարեկամ» ադրբեջանցիները հաստատ կգնահատեն Հայաստանի իշխանությունների այս անձնվեր քայլը ու գուցե դրա դիմաց նաև մի երկու՝ զենքը ձեռքին, առանց կռվի, հոժարակամ հանձնված գերի տան մեզ, որով կփակեն գերիների ծնողների բերանները։ Կարծում ենք՝ Հայաստանի իշխանությունները չպետք է բաց թողնեն այս շանսն ու ամեն ինչ պետք է անեն Ադրբեջանի կողմից այս լավության տակից դուրս գալու համար։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին