Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:18 21-02-2022

Սոցցանցերում ՌԴ զորքերի շարասյուները պատկերող տեսանյութեր են հրապարակում

Սոցցանցերում ռուսները Ուկրաինայի սահմանների մոտ Ռուսաստանի զինտեխնիկայի տեղաշարժը պատկերող տեսանյութեր են հրապարակում։

Ռուսաստանի Դաշնության սահմանամերձ շրջանների բնակիչները նկարահանում են Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով տեղաշարժվող ռուսական զինտեխնիկայի շարասյունները։

Զինտեխնիկայի շարասյունների որոշ զինատեսակների վրա երևում է քառակուսու մեջ վերցված Z տառի տեսքով տարբերիչ նշանը։