Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 17:25 20-02-2022

Եղիսաբեթ Երկրորդը վարակվել է կորոնավիրուսով

Եղիսաբեթ II թագուհու մոտ կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Այս մասին հայտնում է Sky News-ը՝ Բուքինգհեմյան պալատի հղումով։

Ասում են, որ թագուհին մրսածության նման մեղմ ախտանիշներ է զգում: Նա կշարունակի կատարել թեթև պարտականությունները։

Վարակը նախկինում հաստատվել էր նրա որդու՝ արքայազն Չարլզի մոտ։ The Sun թերթը գրել է, որ նա շփվել էր Եղիսաբեթ II-ի հետ։

Հայտնի է դարձել նաև, որ 95-ամյա թագուհին դժվարությամբ է տեղաշարժվել ծովակալ Ջեյմս Մաքլեոդի հետ Վինձորի ամրոցում հանդիպման ժամանակ։ Նա ամբողջ մարմնով հենվել է ձեռնափայտի վրա, բայց նույնիսկ դրա օգնությամբ թագուհին չի կարողացել գոնե մի երկու քայլ անել։ Daily Mail-ը գրել է, որ Եղիսաբեթ II-ի ոտքերը թուլանում են։

Նշվել է, որ հիվանդության պատճառը տարիքային փոփոխություններն են։ Բացի այդ, արքայազն Ֆիլիպի մահից հետո Էլիզաբեթ 2-րդը սկսել է ավելի հազվադեպ հայտնվել հանրության առաջ։

Չնայած առողջական խնդիրներին՝ թագուհին շարունակում է աշխատել։ Նա հանդիպումներ է ունենում պաշտոնյաների հետ, սակայն որոշել է առայժմ ձեռնպահ մնալ ճամփորդություններից։

Նա իր ժամանակի մեծ մասն անցկացնում է Բուքինգհեմյան պալատում կամ Վինձորի ամրոցում։

Վերջերս Մեծ Բրիտանիան նշել է Եղիսաբեթ II-ի գահակալության 70-ամյակը։ Նա աշխարհի ամենաերկար կառավարող միապետն է:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին