Արտաքին 4 տարի առաջ - 20:36 19-02-2022

Ավստրիական ավիաուղիները մինչև փետրվարի վերջը դադարեցնում է թռիչքները դեպի Կիև և Օդեսա

Ավստրիական ավիաուղիները կիրակի օրվանից մինչև փետրվարի վերջը ժամանակավորապես դադարեցնում են թռիչքները դեպի Կիև և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև դեպի Օդեսա՝ Ուկրաինայում լարված իրավիճակի պատճառով։ Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է այս ավիափոխադրողի ներկայացուցիչը։

«Այո, մենք նաև դադարեցնում ենք թռիչքները դեպի Կիև և Օդեսա մինչև այս ամսվա վերջը», - ասել է ավիաընկերության ներկայացուցիչը՝ ի պատասխան հարակից հարցի։

Նրա խոսքով՝ ավիափոխադրողը մշտապես վերլուծել է Ուկրաինայի վրայով թռիչքների անվտանգության հետ կապված իրավիճակը, և թռիչքները դադարեցնելու որոշումը կայացվել է՝ կապված շաբաթ օրը Ավստրիայի ԱԳՆ-ի կողմից տրված ճամփորդական նախազգուշացման հետ։

Նա հավելել է, որ պաշտոնապես կասեցումն ուժի մեջ է մտնում կիրակի օրվանից, սակայն այս օրը դեռևս կիրականացվեն առանձին չվերթներ, որպեսզի ուղևորները կարողանան վերադառնալ իրենց երկրներ։ Դրանից հետո թռիչքները դադարեցվում են։

Ավստրիայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը նախազգուշացրել է երկրի քաղաքացիներին Ուկրաինա մեկնելու վտանգի մասին և խորհուրդ է տվել լքել տարածքը, բացառությամբ արևմտյան չորս շրջանների։

Հինգշաբթի առավոտյան Ուկրաինայի արեւելքում շփման գծում իրավիճակը սրվել է։ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից վերջին ամիսների ամենաակտիվ գնդակոծության մասին: Մահացածների մասին տեղեկություն չկար։ Ուրբաթ օրը ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը հայտարարել են հանրապետությունների բնակիչների տարհանման մասին Ռուսաստան, մասնավորապես Ռոստովի մարզ՝ ռազմական գործողությունների աճող սպառնալիքի պատճառով։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունից Ռուսաստանի տարածաշրջան ժամանող փախստականներին կվճարվի 10000-ական ռուբլի։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին