Մամուլ 4 տարի առաջ - 09:43 19-02-2022

«Անորակ հրթիռների» գործով ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել․ Հրապարակ

«Անորակ հրթիռների» գործով ուշագրավ մանրամասներ հայտնի դարձել «Հրապարակ» օրաթերթին։ Ինչպես հայտնի է, վարույթ իրականացնող մարմինը դեռեւս անցած տարվա հուլիսին հրթիռների փորձաքննություն էր նշանակել, սակայն հոկտեմբերին հայտնի է դառնում, որ այն անկատար է մնացել, ինչի դեմ Դավիթ Տոնոյանի փաստաբանները բողոք են ներկայացրել։Այս մասին փետրվարի 19-ի համարում գրել է «Հրապարկը»․

«Ավելի քան չորս ամիս կալանքի տակ գտնվող Տոնոյանն էլ իր հայտնի նամակում վստահություն հայտնեց, որ «փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը»։ Փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ, հիշեցնենք, հանդես էր եկել դատախազությունը, մեր տեղեկություններով՝ անգամ ՊՆ հատուկ ստորաբաժանմանը տեղյակ են պահել՝ նախապատրաստվել, որ հրթիռների մասով փորձաքննություն է իրականացվելու, սակայն ժամանակ անց փոշմանել են, իսկ գործով փակ նիստի ժամանակ դատախազական կողմն իբր հիմնավորել է, որ փորձաքննությունը, մեծ գումարների հարց լինելուց զատ, կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ, որովհետեւ պետք է ինքնաթիռն օդ բարձրանա, հրթիռը կրակի եւ այլն։ Եվ չնայած գործով ամբաստանյալներից մեկը, որը մասնագիտությամբ օդաչու է, պատրաստակամություն է հայտնել անձամբ վարել ինքնաթիռը, ավելին՝ թռիչքի ժամանակ էլ ընտանիքին նստեցնել ինքնաթիռում՝ փորձելով վստահեցնել, որ ինքնաթիռները լավ վիճակում են, միեւնույն է՝ փորձաքննություն անցկացնելու որոշում մինչ օրս չի կայացվում”,- գրել է թերթը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի