Ներքին 4 տարի առաջ - 23:13 18-02-2022

Սրանք մեզ մարդու տեղ չեն դնում. «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյան

Արցախցիներն այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ԱԳՆ շենքի մոտ։ Նախաձեռնող խումբը «Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպությունն է։ Արցախյան վերջին պատերազմի հետևանքով անտուն մնացած, Հադրութից և Շուշիից եկած մեր հայրենակիցների պահանջը մեկն է, որ ՀՀ կառավարությունը իրենց ապահովի բնակարաններով, կամ գոնե կատարի վարձակալած բնակարանների գումարների փոխհատուցում։

Հադրութցի մի կին մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք բոմժ ու մուրացկանի նման ամեն բան թողել, եկել ենք, ու հիմա տան վարձ չենք կարողանում տալ, մնանք դո՞ւրսը, ի՞նչ անենք։ Այս ապաշնորհներից ոչ մի բան չենք ակնկալում, պետք լինի, դրսում հավաքարարություն կանեմ, բայց գոնե մեր բնակարանների վարձերը տան»։

«Հանուն Հադրութի» հասարակական կազմակերպության ղեկավար Լևոն Հայրյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ ՄԱԿ-ի գրասենյակից իրենց արդեն արձագանքել են, սկզբում իրենց երեք կառույցներից ասում էին, որ ոչ միայն տնտեսական, այլև իրավական հարցերով էլ կաջակցեն» ։

Հայրյանի խոսքերով՝ ոչ թե ԱԳՆ-ում նստած մարդիկ են մեղավոր, այլ այն մարդիկ, որոնք նրանց բերել են իշխանության․ «Մեր ժողովուրդն է մեղավոր, ամեն ինչ տանում, լռում, ասում են՝ Լևոնը սրի ու ցրտի է մատնել՝ չեն խոսել, ասում են՝ Ռոբիկը թալանել է՝ սրանք չեն խոսել, սրանք ոչ մի բան չեն անում, չեն խոսում, մենք արժանի ենք այն վիճակին։ Բայց մեր ժողովուրդը սրան արժանի չի, որ երեսուն տարի ոչ մի բան չեն արել՝ ուրեմն հիմա էլ չեն անի, կարծես որոշել է գնալ մահվան»։

Այն հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի ակցիայից, ասաց՝ քանի որ հիմա մենք ինքնակամ հանձնվել ենք մահվան, ու ամենաշատը Նիկոլ Փաշինյանն է մեզ տարել այդտեղ, ու որևէ լուծում էլ չկա։

«Մենք հիմա հատուկ ուշադրության չենք արժանանում, որովհետև մենք խոսում ենք ժողովրդի մասին, բայց այս շենքում նստածներն ընկած են քաղաքական շահերի հետևից, մի խոսքով, սրանք մեզ մարդու տեղ չեն դնում»։
Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան