Ավելին 4 տարի առաջ - 20:30 18-02-2022

Ֆրանսիան արտասահմանցի զբոսաշրջիկների մուտքի նոր կանոններ է հայտարարել

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ ճանապարհորդները, անկախ իրենց ծագման երկրից, այժմ կարող են մուտք գործել Ֆրանսիա՝ առանց նախնական թեստավորման։ Ճիշտ է, փոփոխությունը վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք ամբողջությամբ պատվաստված են երկրի կողմից հաստատված պատվաստանյութով։ Համաձայն Ֆրանսիայի կառավարության որոշման, որը մեջբերում են տեղական լրատվամիջոցները, ճանապարհորդները, որոնք ամբողջությամբ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, այժմ կարող են մուտք գործել երկիր՝ ներկայացնելով միայն պատվաստման վավեր վկայականը:
Այս հնարավորությունը զբոսաշրջիկներին տրվել է փետրվարի 12-ից։ Ֆրանսիայի ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Եվրոպական կանոնակարգերի համաձայն պատվաստված ճանապարհորդներն այլևս թեստերի կարիք չեն ունենա մեկնելուց հետո: Պատվաստումների ամբողջական ժամանակացույցի վերաբերյալ ապացույցները բավական են դառնում Ֆրանսիա ժամանելու համար՝ անկախ ծագման երկրից, ինչպես դա եղել է մինչև Omicron տարբերակի տարածումը»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին