Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:22 18-02-2022

Կառավարությունը նոր շտապօգնության մեքենաներ կունենա․ Հրապարակ

«Հրապարակի» տեղեկություններով՝ մոտ օրերս Ճապոնիայի կառավարության տրամադրած դրամաշնորհի հաշվին ՀՀ կառավարությունը նոր շտապօգնության մեքենաներ կունենա։ Դրամաշնորհը տվել են ճապոնացիները, մեքենաների մրցույթը շահել է «Տոյոտա Երեւան» ընկերությունը, որտեղ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը փայաբաժին ունի: Այս ընկերությունն է ներկրելու շտապօգնության մեքենաները, բնականաբար՝ Toyota մակնիշի, հետո դրանք տեղում համալրելու է համապատասխան կահավորանքով եւ տրամադրի առողջապահության նախարարությանը։ Այս մասին փետրվարի 18-ի համարում գրել է «Հրապարակ» օրաթերթը»

«Նախարար Անահիտ Ավանեսյանը հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով․ «Հույս ունենք, որ հունիսին պիտի ստանանք մեքենաները։ Իրենք ճապոնական Toyota-ներ են՝ հագեցված բոլոր սարքավորումներով եւ հարմարեցված մեր ճանապարհների համար։ Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհի շրջանակներում իրականացրել է տենդեր, որը երկար պրոցեսներ անցնելու արդյունքում գնվել է իրենց կողմից եւ տրամադրվում է Հայաստանի Հանրապետությանը»։ Խոսքը մոտ 39 մեքենայի մասին է՝ Toyota Hiace մոդելի, որոնք նախարարությունը բաշխելու է Երեւանի եւ մարզերի ԲԿ-ների միջեւ»,- գրել է «Հրապարակը»՝ հավելելով․
«Փաստորեն, ոստիկանության «Շկոդա»-ների փորձը դաս է եղել` հասկացել են, որ մեր պայմանների համար ոչ պիտանի մեքենաների ներկրումը կարող է հետո գլխացավանք դառնալ, եւ «Տոյոտային»` որպես մատակարար, հնարավոր չէ դուրս մղել դաշտից»:

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով