Ներքին 4 տարի առաջ - 21:17 17-02-2022

Առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ որոշում է ընդունվել

Գործադիրն ընդունել է համապատասխան որոշում՝ առանց պետտուրք գանձելու օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման, օտարերկրյա պետություններում վավերական ՀՀ քաղաքացու անձնագիր տալու կամ փոխանակելու համար պետական տուրքի վճարումից ազատվում են ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները կամ ՀՀ քաղաքացիները, որոնց մշտական բնակության վայրում (օտարերկրյա պետությունում) ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը: 2021թ. 4-րդ եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 65 անձնագիր, սակայն պետական տուրք չի գանձվել: Ընդ որում, այդ անձնագրերը տրամադրվել են Դամասկոսում ՀՀ դեսպանության (28 գործ) և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության (37 գործ), կողմից տվյալ քաղաքներում ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն և դիմել են առաջին անգամ ՀՀ անձնագիր ստանալու համար: Կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ-ում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգում: Գործող կարգում սահմանված չէ, թե համատեղությամբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող անձը որքան ակադեմիական ժամ ծանրաբեռնվածության դեպքում կարող է հավակնել դոցենտի գիտական աստիճան ստանալու համար: Հստակեցվել է համատեղությամբ աշխատողը երբ կարող է դիմել դոցենտի գիտական կոչում ստանալու համար` եթե գիտամանկավարժական գործունեությամբ զբաղվում է առնվազն 150 ակադեմիական ժամ ժամավճարով: Նոր կարգավորմամբ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձանց, որոնք ունեն դոցենտի կոչում շնորհվում է պրոֆեսորի գիտական կոչում, եթե նրանք ունեն գիտամանկավարժական աշխատանքի առնվազն 25 տարվա ստաժ, առնվազն վերջին մեկ տարին աշխատում են գիտական կոչում շնորհող բուհում կամ կազմակերպությունում: Հստակեցվել են նաև աշխատանքային ստաժի տարիները:

Գործադիրի որոշմամբ Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջը կվերակազմակերպվի և կմիանա Հայաստանի ազգային ագրարային համալսարանին: Միավորումից հետո քոլեջը գործելու է որպես Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր: Միավորումը կնպաստի ուսուցման որակի բարձրացմանը, պրոֆեսորադասախոսական կազմի որակական բարձր մակարդակի պահպանմանը: Բացի դրանից՝ ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի, տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցների ավելի արդյունավետ կառավարելու արդյունքում ֆինանսական միջոցների խնայողությունը թույլ կտա դրանք առավել նպատակային ներդնել կրթական ծրագրերի հետագա զարգացման, ուսումնական հաստատությունը համապատասխան գույքով ու սարքավորումներով համալրելու և հագեցնելու, անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման գործում:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է