Արտաքին 4 տարի առաջ - 15:42 17-02-2022

Բեռլինալեի «Ոսկե արջ» մրցանակին է արժանացել իսպանա-իտալական ֆիլմը

Բեռլինյան կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արջը», ստացել է ռեժիսոր Կարլա Սիմոնի իսպանա-իտալական «Ալկարաս» (Alcarras) ֆիլմը։ Հեռարձակումն իրականացվել է չորեքշաբթի օրը կինոստուգատեսի կայքում։

Ֆիլմը կատալոնացի ֆերմերների ընտանիքի մասին է, ովքեր իմանում են, որ պատրաստվում են կտրել իրենց հողամասի դեղձի բոլոր ծառերը և դրանց տեղում տեղադրել արևային մարտկոցներ։

Բեռլինալեի մրցութային ծրագրում ընդգրկված էր 18 ֆիլմ 15 երկրներից։ Փառատոնն ընթանում է խիստ սահմանափակումներով՝ համավարակի պատճառով։ Ստուգատեսը կշարունակվի մինչև փետրվարի 20-ը։

Լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար մրցանակը ստացել է ռուս ռեժիսոր Անաստասիա Վեբերը՝ TRAP ֆիլմում աշխատանքի համար, ասվում է Բեռլինալեի կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը