Արտաքին 4 տարի առաջ - 10:41 17-02-2022

Դոնբասում զանգվածային գերեզմանների մասին հայտարարությունները կարող են ապատեղեկատվություն լինել. Փսակի

ԱՄՆ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ Դոնբասում խաղաղ բնակիչների զանգվածային գերեզմանների հայտնաբերման մասին ՌԴ իշխանությունների հաղորդումները կարող են ապատեղեկատվություն լինել։

«Կա այն, ինչ ասում է Ռուսաստանը և այն, ինչ նա անում է»,- ասել է Փսակին։

Նա նաև նշել է, որ Վաշինգտոնը շարունակում է հետևել Մոսկվայի գործողություններին։ Փսակին նաև ասել է, որ ռուսական զորքերի «մեծ քանակությամբ Ուկրաինայի սահմանի մոտ մնալը շարունակում է վտանգ ներկայացնել»։

Անդրադառնալով զանգվածային գերեզմանների մասին ՌԴ ՔԿ-ի հաղորդումներին, Փսակին ասել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն բացառում դրանց «շինծու» լինելը և Ռուսաստանի կողմից «ներխուժման համար» օգտագործումը։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին

Ձեզ գուցե հետաքրքրի