Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:27 17-02-2022

Անկախությունից ի վեր նման խայտառակ իրավիճակի ականատես չենք եղել. հանրության կարծիքն այլևս հաշվի չի առնվելու. Փաստ

2001 թվականի հունիսի 27-ին Հայաստանը վավերացրել է Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան (այսուհետ՝ Օրհուսի կոնվենցիա)։ Այս մասին փետրվարի 17-ի համարում գրել է «Փաստ» օրաթերթը։

«Կոնվենցիայի նպատակն է աջակցել մարդու առողջության իրավունքի պաշտպանությանը, նրա առողջության և բարեկեցության համար բարենպաստ միջավայրի ապահովմանը, տեղեկատվության մատչելիությանը, որոշումների կայացման գործընթացում հասարակության մասնակցությանը։ Հիմա գործող իշխանությունները ցանկանում են օրենսդրական փոփոխություն անել և փաստացի հանրության կարծիքը մեջտեղից հանել»,- գրել է թերթը։

Բնապահպան Սիլվա Ադամյանին մտահոգում է օրենսդրական նոր նախագիծը, որով «հանրության կարծիքն այլևս հաշվի չի առնվելու»: «Սա նշանակում է, որ ով ինչ ուզի, կարող է անել Հայաստանում: Սա խայտառակ նախագիծ է, մեր կարծիքով՝ այն նպաստելու է Ամուլսարի շահագործմանը: Ժամանակին տեղի բնակիչները և քաղհասարակությունը թույլ չտվեցին հանքի շահագործումը: Հիմա մեջտեղ են բերել այս նախագիծը, որը կարող է կանգնեցնել բոլոր տեսակի հարցումները ու ընդվզումները: Հայտարարություն ենք պատրաստում այս նախագծի մասով, այն շուտով կներկայացվի հանրությանը»,- «Փաստի» հետ զրույցում ասել է Ադամյանը և հավելել, որ վերագործարկում են «Էկոլոգիական հասարակական դաշինքը»:
«Այսպես շարունակվել չի կարող: Քաղհասարակության հետ քննարկումներ չկան, երկու ոտքը դնում են մի կոշիկի մեջ և ինչ ուզում, անում են՝ առանց որևէ մեկի կարծիքը հաշվի առնելու: Անկախությունից ի վեր նման խայտառակ իրավիճակի ականատես չենք եղել: Բոլոր հարցերում հետընթաց է»,- եզրափակել է «Փաստի» զրուցակիցը:

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով

Ձեզ գուցե հետաքրքրի