Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:47 16-02-2022

ԱԻ նախարարը համակարգը լցնում է ՊՆ կամ Ոստիկանության կադրերով. Ժողովուրդ

Շուրջ 27 տարի Պաշտպանության նախարարությունում աշխատած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, համակարգը լցնում է ՊՆ կամ Ոստիկանության կադրերով: Այս մասին փետրվարի 16 համարում գրել է «Ժողովուրդ» օրաթերթը․

«Մասնավորապես, 2021թ. ապրիլի 25-ից օգոստոսի 2-ը լինելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար՝ նա համակարգ է բերել ՀՀ Պն իր մտերիմ կադրերին, ինչը Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների մոտ լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս, թե ինչու են ՊՆ կադրերին տեղափոխում Արտակարգ իրավիճակների նախարարություն եւ պաշտոնների նշանակում, իսկ համակարգում երկար տարիներ աշխատած անձանց որեւէ կերպ չեն խրախուսում»,- գրել է թերթը։
Իսկ կոնկրետ ու՞մ է Փիլոյանը Պն-ից բերել Արտակարգ իրավիճակների նախարարություն: «Ժողովուրդ» օրաթերին հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզի թիվ 45 հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Հովհաննես Աբգարյանը Փիլոյանի շնորհիվ է տեղավորվել ԱԻՆ-ում:

Կադրերի վարչության պետ Արման Կարապետյանը եւս ՊՆ-ից է տեղափոխվել ԱԻՆ: Իսկ, ահա, 2021թ. մարտի 2-ից ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը եւս Փիլոյանի շնորհիվ է տեղափոխվել ԱԻՆ:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
16:49 Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա. Անի Ավետիսյանը՝ Շաքիի դեպքի մասին
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում
23:46 ՀՀ զինծառայողները մարզումներ են անցկացրել «Սևան» ականանետով