Արտաքին 4 տարի առաջ - 12:07 15-02-2022

Ըստ «Anadolu»-ի՝ հայկական ու թուրքական երկաթուղիների միացումը զբոսաշրջային ներուժ կունենա

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հերթական հոդվածն է հրապարակել Հայաստանի վերաբերյալ, գրում է ermenihaber-ը։

«Թուրքիայի «Արևելյան էքսպրես»-ը ներուժ է առաջարկում Հայաստանի զբոսաշրջային երկաթուղուն» վերտառությամբ հոդվածում ներկայացվել է Երևան-Գյումրի գնացքի աշխատանքը և նշանակությունը։ Հոդվածում նշվում է, որ Գյումրի-Երևան երկաթուղին ներուժ ունի միանալու Թուրքիայի Անկարա-Կարս երկաթուղուն (Արևելյան էքսպրես)։

Ներկայացվում է գնացքի ճանապարհը Երևանից դեպի Գյումրի քաղաքի կենտրոնը։ Նշվում է, որ քաղաքը Թուրքիայից եկող գնացքների համար Հայաստանի մուտքն է։ 1996 թվականից ի վեր ոչ մի գնացք չի մտել Գյումրի Թուրքիայից։

Խոսվում է այն մասին, որ հայ-թուրքական սահմանի երկարությունը կազմում է շուրջ 325կմ։ Հայաստանն ու Թուրքիան իրար կապող 2 ճանապարհ կա, մեկը ավտոմոբիլային (Իգդիր-Մարգարա), մյուսը՝ երկաթգծային (Կարս-Գյումրի)։ Երկուսն էլ շուրջ 30 տարի փակ են ու չեն գործում։

Հոդվածում նաև նշվում է, որ օտարերկրյա զբոսաշրջիկները նախընտրում են Երևան-Գյումրի գնացքը Հայաստանի ձյունառատ բնապատկերները տեսնելու համար։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից