Ուղիղ եթեր
Ավելին 4 տարի առաջ - 20:40 14-02-2022

Աբրահամ Ռուսոն ձերբակալվել է ԱՄՆ-ում

Ռուս երգիչ Աբրահամ Ռուսսոյին ձերբակալել են Նյու Յորքի Քենեդու անվան օդանավակայանում։ Այս մասին նա հայտնել է StarHit պարբերականին։ Երգչի խոսքով՝ պատճառը ամերիկյան անձնագրի կորուստն է եղել․ այն գրպանից ընկել է ինքնաթիռի սրահում։
Երգիչը պատմել է, որ սահմանին երկու անձնագրերն էլ ներկայացրել է, իսկ վայրէջք կատարելուց հետո հայտնաբերել է, որ փաստաթղթերից մեկը չկա։ Ռուսոն անմիջապես կռահել է, որ նա մնացել է ինքնաթիռում։
«Մինչ բոլոր հանգամանքները պարզելը, օդանավակայանի աշխատակիցները քաղաքավարի, բայց համառորեն խնդրեցին ինձ գնալ առանձին սենյակ», - պատմել է Ռուսոն: Երգիչն իր երախտագիտությունն է հայտնել ավիաընկերության անձնակազմին, որոնք անմիջապես սկսել են փնտրել փաստաթուղթը։
Երգիչը հավելել է, որ արդյունքում երկու ժամ կորցրել է, մինչև որ անձնագիրը գտնվել է։ Ռուսոն ԱՄՆ է ժամանել բուժման նպատակով. Նա ոտքի վիրահատության է ենթարկվելու, որը վնասվել էր իր դեմ մահափորձի ժամանակ։ Նա ասել է, որ պլանային ուլտրաձայնային հետազոտություն կանցնի, իսկ հետո կվերադառնա Ռուսաստան։

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
19:05 Ի՞նչ փաստեր ունեք՝ մեր իրավապահ համակարգին նման մեղադրանք ներկայացնելու համար․ Արամ Քոչարյան
19:43 Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը վերադարձել են Մեծ Բրիտանիա
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը