Արտաքին 4 տարի առաջ - 20:48 14-02-2022

Թուրքական դեղերը մուտք կգործեն վրացական շուկա

Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության նիստից առաջ հայտնել է առաջիկա շաբաթներին թուրքական արտադրության դեղերի՝ վրացական շուկա մուտք գործելու մասին։

Նա նշել է, որ այս որոշումը կապված է Վրաստանում դեղերի գների իջեցման և երկիր որակյալ դեղեր բերելու որոշման հետ և հավելել, որ անընդունելի են երկրում դեղերի բարձր արժեքները։

Նրա խոսքով՝ Թուրքիայից գնվելիք դեղերը մի քանի շաբաթից կբաշխվեն դեղատներին։

Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին դեռևս նախորդ ամիս հայտնել էր Թուրքիայից GMP ստանդարտներին համապատասխան բարձրորակ դեղեր ներմուծելու որոշման մասին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը