Արտաքին 4 տարի առաջ - 13:58 13-02-2022

Սպիտակ տունը հայտնել է Բայդենի և Պուտինի զրույցի էությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ցանկացած ագրեսիայի արագ, կոշտ և վճռական արձագանքելու Արևմուտքի պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ եթե Ռուսաստանը նոր ներխուժում կատարի Ուկրաինա, ապա ԱՄՆ-ն իր դաշնակիցների և գործընկերների հետ վճռականորեն կպատասխանի և արագ և խիստ պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ»,- ասված է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ Բայդենը կրկնել է, որ Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա կհանգեցնի համատարած մարդկային տառապանքի և կթուլացնի Ռուսաստանի հեղինակությունը:

ԱՄՆ նախագահը հասկացրել է Պուտինին, որ թեև ԱՄՆ-ն պատրաստ է դիվանագիտական ​​գործունեությամբ զբաղվել դաշնակիցների և գործընկերների հետ լիարժեք համակարգմամբ, այն նույնքան բաց է այլ սցենարների համար:

Հիշեցնենք, որ այսօր Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին