Ներքին Ուղիղ խոսք 4 տարի առաջ - 11:53 13-02-2022

Իմ ստեղծած երաժշտությունը խորքային մարդկանց համար է. Միքայել Ոսկանյան

Թառահար, կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանն Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձել է իր նոր՝ վինիլ ալբոմի թողարկման աշխատանքներին, ստեղծագործական ճանապարհի դժվարություններին։ Խոսել է նաև ֆիլմերի համար երաժշտություն գրելու, ՀՀ-ում անցկացվող երաժշտական փառատոնների և ստեղծագործական հետագա պլանների մասին։

Ոսկանյանը զրույցի սկզբում անդրադարձավ «Գիշերաբանություն» ալբոմին՝ նշելով, թե որքան ժամանակ պահանջվեց ալբոմի ստեղծման համար, քանի գործ կա այնտեղ ներառված և ինչու հենց ձայնասկավառակ, քանի որ այժմ Youtube-ն ավելի հեշտ և մատչելի տարբերակ է երաժշտություն լսելու համար։ Անդրադարձավ այն հարցին, որ թառ երաժշտական գործիքով երաժշտասեր հասարակությանը գոհացնելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ իր ստեղծած երաժշտությունը լսում են խորքային մարդիկ։ Նրա խոսքով` ինքն այն քչերից է ոլորտում, ով փորձում է այդ գործիքը հասարակության ավելի լայն շրջանին հասանելի դարձնել։ Ոսկանյանն անդրադարձավ վերջին շրջանում ֆիլմերի համար երաժշտություն գրելու առաջարկներին, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրներին։ Թառահարը փորձեց մեկնաբանել՝ ինչու ՀՀ-ում կա տպավորություն, թե տղաներն ավելի հաջողակ են թառ նվագելու գործում։ Դա ազգային նկարագրից է, որովհետև թառն ավելի շատ տղամարդու գործիք է։

«Դաշտում մրցակից մեր տաղանդավոր հայրենակիցներն, իհարկե, դրսում մեծ հաջողությունների են հասնում, լավ վաստակում։ Արտասահմանցի հանդիսատեսին հետաքրքիր է մեր ազգայինը, ու հատկապես այն, թե ինչ մշակույթ ենք կրում, սակայն այս երաժշտությունը շատ մեծ մասսայականություն չի վայելում»,- ասաց նա։

Ոսկանյանը խոսեց նաև արտերկրում բազմաթիվ միջոցառումների մասնակցելու, հայրենիքում մնալու մոտիվացիայի և հատկապես այն մասին, որ հանգիստ կարող էր գնալ երկրից ավելի շատ հաջողությունների հետևից, սակայն ինքն ապացուցել է, որ այս մասնագիտությամբ էլ կարող է մնալ հայրենիքում ու հյուրախաղերի միջոցով գումար վաստակել։

Անդրադարձ եղավ նաև այն հարցին, թե հայ ստեղծագործողների աշխատանքը ինչպես ավելի շատ ներկայացնենք միջազգային հարթակներում և միջազգային փառատոններում։ Խոսեց նաև այն մասին, թե տեղական փառատոններն ինչքանով են կարողանում այդ գործառույթը իրականացնել։

Զրույցի վերջում երաժիշտն անդրադարձավ սոցիալական հարթակում քաղաքական թեմաներով իր սուր քննադատական մտքերն ազատ արտահայտելուն, ինչպես նաև իր հետագա ստեղագործական պլաններին։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

12:03 «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 8 առաջատարների թվում է
23:10 Թրամփը հանձնարարել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածելու սցենարներ մշակել. CNN
11:40 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու առքի ու վաճառքի փոխարժեքները
12:56 Սիսիանում 44-ամյա տղամարդը ձերբակալվել է 13-ամյա դստեր նկատմամբ բռնության կասկածանքով
22:04 ՌԴ-ն կպատասխանի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներին. Պուտին
07:05 ՌԴ-ն «սև ցուցակ» է գցել ՔՊ-ական պատգամավորին. որն է պատճառը. «Ժողովուրդ»
11:17 «Զվարթնոց»-ում վերահսկողություն կիրականացվի՝ էբոլա վիրուսի Հայաստան չներթափանցման համար
13:22 Նրանք, ովքեր սպառնում էին տանկերով գալ և օկուպացնել Բաքուն, այսօր ադրբեջանական թեյ են խմում ադրբեջանական բանտերում. Ալիև
16:36 Շինհրապարակում քաղաքացին 12 մետր բարձրությունից ընկել է փոսը․ վիճակն անհայտ է
18:24 Թուրքիայի պատվիրակությունը լքել է դահլիճը Իսրայելի նախագահի ելույթի ժամանակ