Արտաքին 4 տարի առաջ - 22:33 12-02-2022

Բայդենն ու Պուտինն ավարտել են Ուկրաինայի վերաբերյալ հեռախոսազրույցը

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենն ավարտել են հեռախոսազրույցն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այն տևել է 35 րոպե, հաղորդում է Սպիտակ տունը։ Զրույցի ընթացքում տեղի է ունեցել «կարծիքների ուղիղ փոխանակում», հայտնում է «Pool No 3» Telegram ալիքը։

Սպիտակ տան CBS News-ի թղթակից Սթիվեն Պորտնոյը նշել է, որ երկու առաջնորդների զրույցը տևել է մոտ մեկ ժամ։

Բանակցությունները սկսվել են մոտավորապես ժամը 19:06-ին։ Reuters-ը նշել էր, որ Պուտինն ու Բայդենը քննարկում են Ուկրաինային սահմանակից շրջաններում ռուսական զորքերի ներկայությունը։