Արտաքին 4 տարի առաջ - 18:02 12-02-2022

Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունն անցել է աշխատանքի արտակարգ ռեժիմի

Ուկրաինայում Վրաստանի դեսպանատունն ու հյուպատոսությունները երկրում իրավիճակի սրման պատճառով անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ-ի փետրվարի 12-ին տարածած հայտարարության մեջ։

«Հաշվի առնելով Ուկրաինայում իրավիճակի հետագա սրման մեծ հավանականությունը՝ Կիևում Վրաստանի դեսպանությունը, ինչպես նաև Օդեսայում և Դոնեցկում գլխավոր հյուպատոսությունները (նաև նստավայրը Կիևում) անցել են աշխատանքի արտակարգ ռեժիմի»,- ասվում է հայտարարության մեջ։

Ուկրաինայում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար գործում է «թեժ գիծ»։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ պատրաստ է հայրենակիցներին «նյութական և տեխնիկական աջակցություն» ցուցաբերել Ուկրաինան լքելու դեպքում։ Վրաստանի քաղաքացիներին կոչ է արվում կապի մեջ մնալ դիվանագիտական ​​ներկայացուցչության հետ՝ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար։