Ներքին 4 տարի առաջ - 13:56 12-02-2022

Արման Թաթոյանը ներկայացրել է COVID-19 համավարակի ընթացքում ՄԻՊ-ի աշխատանքի ամփոփումը

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ամփոփումը COVID-19 համավարակի ընթացքում իրականացվել է 3 ուղղությամբ`

1. Քաղաքացիների համար իրենց իրավունքների իրազեկումներ (սահմանափակումներ, աջակցության ծրագրեր և այլն) և այն մասին, թե ինչպես կանխարգելել համավարակը.

2. Կառավարության սահմանափակումներ և մարդկանց իրավունքների պաշտպանություն կոնկրետ գործերով: Կային դեպքեր, երբ սահմանափակումները առանձին մարմինների ու մարդկանց խնդիրների առաջ էին դնում` նպաստելով համավարակին.

3. Վերահսկողություն Կառավարության սահմանափակումների և պետական մարմինների գործողությունների նկատմամբ (մեկուսացումներ, թերթիկներ, օրենսդրական առաջարկներ և այլն):

«Որքան երկար են տևում արտակարգ դրության սահմանափակումները, այնքան բարձր է պետության բեռը մարդկանց ապացուցելու, որ իր ձեռնարկած միջոցներն արդյունավետ ու պիտանի են համավարակը կանխարգելելու համար»,- նշում է Արման Թաթոյանը։

-ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով:

- Անհատական գործերով աշխատանք՝ https://bit.ly/3GlHzOE

- Կանանց իրավունքների պաշտպանություն՝ https://bit.ly/3rrSYI9

- Երեխաների իրավունքներ՝

https://bit.ly/3gsr6xp

-Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն՝ https://bit.ly/3uJEZzQ»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է