Արտաքին 4 տարի առաջ - 09:13 12-02-2022

ՌԴ հետախուզությունն իմացել է Ղազախստանում անկարգությունների նախապատրաստման մասին. Նարիշկին

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը MK-ի հետ զրույցում հաստատել է, որ հետախուզությունը տեղեկություն է ունեցել հունվարի սկզբին Ղազախստանում բողոքի ակցիաների նախապատրաստման մասին։

Նարիշկինի խոսքով, Արտաքին հետախուզության ծառայությունը գիտեր, որ ջախջախված Սիրիայից Կենտրոնական Ասիայի երկրներ են տեղափոխվել ԴԱԻՇ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների ավազակախմբերը, ինչպես նաև տեղեկություններ են ունեցել այն մասին, թե «ում հովանավորությամբ է տեղի ունեցել նման տեղափոխումը»։

Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը հավելել է, որ Ղազախստանի իրադարձությունները ցույց են տվել, թե ինչպես են տնտեսական կարգախոսներով խաղաղ բողոքի ակցիաները օգտագործվում «գունավոր հեղափոխություններ» իրականացնելու փորձերի համար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին