Ներքին 4 տարի առաջ - 16:05 11-02-2022

Նրանք ապրում են կույր, խուլ և համր. արտիստները՝ երեկվա հանդիպման մասին

ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանը երեկ ընդունել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթևոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նարա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։ Հանդիսավոր ընդունելությանը քննարկվել են մշակույթին, արվեստի տարբեր ճյուղերին առնչվող հարցեր։

Համացանցում ակտիվ քննարկվեց այդ հանդիպումը։ Շատերն իրենց դժգոհություններն են հայտել՝ ասելով, որ նման հեղինակություն ունեցող մարդիկ չպետք է գնային և հանդիպեին Ալեն Սիմոնյանի հետ, նրա հետ ջերմ զրույցներ վարեին, այն դեպքում, երբ վերջիններիս իշխանության օրոք կորսվել է Արցախը, եղել են 5 հազարից ավելի զոհեր, իսկ Սյունիքն էլ հայտնվել է վտանգի տակ։

Oragir.news-ը ջազմեն Լևոն Մալխասյանից հետաքրքրվեց, թե ինքը կգնա՞ր հանդիպման, եթե հրավեր ստանար, և ի՞նչ է կարծում այդ քննադատությունների վերաբերյալ․

«Դե դա իրենց գործն է, ես չեմ կարող գնահատական տալ այդ 80-անց մարդկանց, ուրեմն՝ այդպես են ճիշտ համարել, բայց նրանց թիրախավորելը սխալ է»,- ասաց Մալխասյանը։

ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, անդրադառնալով նույն հարցին, ասաց. «Չգիտեմ, ճիշտ են արել, թե՝ չէ, բայց մտավորականը պետք է իր կեցվածքը, նկարագիրն ու կարծիքը ունենա, բայց հանդիպման գնացողներն ապրում են կույր, խուլ և համր, այսքանը»։

Զրուցեցինք նաև Հրանտ Թոխատյանի հետ, նա նույնպես իմաստ չգտավ այդ հանդիպման վերաբերյալ որևէ հարց մեկնաբանելու.

«Ես այդ հանդիպումը չեմ մեկնաբանում ընդհանրապես, իմաստ էլ չեմ տեսնում մեկնաբանելու։ Ես չգիտեմ, նրանք ճիշտ են արել, թե՝ չէ, բայց խոսքը գնում է տարեց մարդկանց մասին։ Այնպես չէ, որ զարմանալի բան է թիրախավորելը, միշտ էլ դա է եղել»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը