Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 13:34 11-02-2022

Չինաստանի ԱԳՆ-ն ստի մեջ է մեղադրել ԱՄՆ Պետդեպի ղեկավարին

Չինաստանի ԱԳՆ-ն «քաղաքական սուտ» է անվանել «Չինաստանի ագրեսիայի» մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքերը։ Պետդեպի ղեկավարի հայտարարությունը մեկնաբանել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Չժաո Լիծյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Բլինքենը հայտարարել էր, որ Չինաստանը հավակնում է ռազմական, տնտեսական, դիվանագիտական ​​և քաղաքական առումով առաջատար համաշխարհային տերություն դառնալ։ «Չինաստանի իշխանություններն ագրեսիվ են գործում ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում»,- ասել է նա։

«Սա քաղաքական սուտ է, ամերիկյան կողմը խոսում է «չինական սպառնալիքի» մասին՝ Չինաստանին զրպարտելու, մեր երկրի զարգացման վրա ճնշում և զսպող ազդեցություն գործադրելու նպատակով»,- ասել է Չժաոն։

Նրա խոսքով՝ Բլինքենի նման հայտարարությունները «համոզիչ կերպով ապացուցում են, որ ԱՄՆ-ն առաջնորդվում է սառը պատերազմի ժամանակների նախապաշարմունքներով ու նկատառումներով»։

«Մենք կտրականապես դեմ ենք ամերիկյան կողմի նման հայտարարություններին»,- հավելել է դիվանագետը։