Արտաքին 4 տարի առաջ - 19:07 25-01-2022

ԱՄՆ Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է թուրք լրագրողի ձերբակալությանը

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով լրագրող Սեդեֆ Քաբաշի ձերբակալությանը Թուրքիայում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Պետդեպի խոսնակին Քաբաշի, ինչպես նաև թուրք երգչուհի Սեզեն Աքսուի երգերից մեկի՝ աղմուկ առաջացրած բառերի առնչությամբ Էրդողանի կոշտ հայտարության վերաբերյալ հարցեր էր ուղղել «Ամերիկայի ձայն»-ի թուրքական ծառայությունը։

«Խոսքի ազատությունը համընդհանուր է և խոսքի ազատության պաշտպանությունն ամրապնդում է ժողովրդավարությունը, եթե անգամ այն ներառում է բառեր, որոնք ոմանք համարում են վիճելի կամ մտահոգիչ: Ձեր նշած իրադարձություններից Սեդեֆ Քաբաշի ձերբակալության մասին տեղյակ ենք և հիասթափված»,-նշել է նա։

Փրայսը միաժամանակ խուսափել է մեկնաբանություն անել Սեզեն Աքսուի շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ։

Հիշեցնենք, որ թուրք լրագրող Սեդեֆ Քաբաշը թուրքական «Tele1» հեռուստաալիքի ուղիղ եթերում մասնավորապես նշել էր․ «Երբ խոշոր եղջերավոր կենդանին պալատ է մտնում, նա չի դառնում թագավոր, բայց այ պալատը դառնում է գոմ»։ Այդ արտահայտության համար նա ձերբակալվել էր, քանի որ այն դիտարկվել էր որպես Էրդողանին ուղղված վիրավորանք։

Իսկ թուրք հայտնի երգչուհի Սեզեն Աքսուի դեպքում կրոնին ուղղված վիրավորանք էր որակվել նրա «Şahane bir şey yaşamak» երգում կիրառված՝ «Բարև տարե՛ք այն տգետ Հավվային և Ադեմին» արտահայտությունը, ինչին ի պատասխան՝ Էրդողանը մզկիթից հայտարարել էր, թե որևէ մեկի լեզուն չի կարող երկարել և հասնել սուրբ Ադամին և Եվային և որ այդ երկարող լեզուները հարկ եղած դեպքում կտրելն իրենց պարտականությունն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի