Արտաքին 4 տարի առաջ - 10:27 11-02-2022

Կիևում ՌԴ դեսպանատան աշխատակիցների մի մասը կարող է վերադառնալ Ռուսաստան

Կիևում Ռուսաստանի դեսպանատունը «ակտիվորեն աշխատում է» իր աշխատակիցների մի մասի՝ Ուկրաինայից հեռանալու հարցի շուրջ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դեսպանատան աշխատակցին, ում անունը չի նշվում։

Ավելի վաղ Մոսկվայում Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասի հետ մամուլի ասուլիսում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ ՌԴ ԱԳՆ-ն կարող է խորհուրդ տալ Կիևում դիվանագիտական ​​առաքելության «ոչ հիմնական անձնակազմին» վերադառնալ Ռուսաստան։ Նա այս քայլը հիմնավորել է մտավախությամբ, որ «անգլոսաքսոնները» (ինչպես ՌԴ ԱԳՆ-ն ավանդաբար անվանում է ԱՄՆ-ին և Մեծ Բրիտանիային) իբր ինչ-որ սադրանքներ են նախապատրաստում Ուկրաինայի տարածքում։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ մի շարք արևմտյան երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ավելի վաղ տարհանել են իրենց դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին, ինչպես նաև իրենց քաղաքացիներին խորհուրդ են տվել լքել Ուկրաինան։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին