Արտաքին 4 տարի առաջ - 12:00 09-02-2022

Գերոնտոլոգը նշել է երկարակեցություն ապահովող երեք գործոն

Առողջ ապրելակերպը կարող է 60%-ով երկարացնել մարդու կյանքի տևողությունը, գենետիկան կազմում է երկարակեցության հաջողության 10-15%-ը, ևս 10-12%-ով կյանքը կարող է երկարացնել որակյալ բժշկությունը։ Այս մասին URA.RU կայքին հայտնել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, բժիշկ-գերոնտոլոգ Յուրի Կոնևը։

«Ինչպես կատակում են գերոնտոլոգները, պետք է ընտրել երկարակյաց ծնողներ, բայց դա մեզնից կախված չէ»,- կատակել է մասնագետը։ Նա հիշեցրել է, որ կանանց կյանքի առավելագույն տևողությունը մոտավորապես 115-117 տարի է, իսկ տղամարդկանցը՝ 110։ Այս ցուցանիշները գրեթե մեկ դար կամ ավելի անփոփոխ են։

Կոնևի խոսքով, մոլորակի վրա կան վայրեր, որտեղ մարդկանց կյանքի տևողությունն ավելի երկար է. կյանքի միջին տևողությունը մի փոքր ավելի է, քան շրջակա գավառներում։ Գիտնականը կարծում է, որ դրան նպաստում են «պարզապես բերրի հողը, լավ սնունդը և հոգեկան հանգստությունը»։

Սննդաբան, էնդոկրինոլոգ, հակատարիքային բժշկության փորձագետ Ելենա Օստրովսկայան գտնում է, որ պետք է ազդել արագ ծերացման հանգեցնող մեխանիզմների վրա, մասնավորապես՝ գլիկացիայի, թթվային սթրեսի, քնի պակասի և հորմոնալ օրգանների գործառույթների վաղաժամ մարման։

Մասնագետները համակարծիք են, որ ծերացման դեմ պայքարի ժամանակակից մեթոդները զուտ կոսմետիկ և աջակցող ազդեցություն ունեն. «Բոլորը, միևնույնն է, ծերանալու են, և բոլորը մահանալու են»։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը

Ձեզ գուցե հետաքրքրի