Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:12 09-02-2022

Ռուս խաղաղապահները պարեկություն են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել БТР-82А ժամանակակից զրահամեքենաներով՝ ընդհանուր օգտագործման ճանապարհներով և Լեռնային Ղարաբաղի գրունտային դժվարանցանելի ճանապարհներով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Ամեն օր խաղաղապահ զորախմբի զինծառայողները դիտարկում են անցկացնում Ասկերանի շրջանում՝ սահմանազատման գծի երկայնքով։ Վերահսկողությունն իրականացնում ենք անվտանգության ապահովման շրջանակներում, երբեմն կանգառներ ենք կատարում բնակավայրերում, շփվում ենք տեղի բնակիչների հետ՝ խաղաղարար համաձայնագրերի խախտումները բացահայտման նպատակով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Իվան Լեխանովը:

Ամեն օր ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջաններում, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով:

Ռուս խաղաղապահների կողմից 27 դիտակետերում իրականացվում է իրավիճակի շուրջօրյա դիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը

Ձեզ գուցե հետաքրքրի