Ներքին 4 տարի առաջ - 22:18 08-02-2022

Երբ գների աճը վաղը դուրս գա վերահսկողությունից, չփորձեք ձեր ձախողումը բարդել քովիդի, արտաքին շուկայի և գլոբալ տաքացման վրա․ Արթուր Խաչատրյան

«Գյուղացին իր խնդիրների հետ մնացել է մեն-մենակ»,- խորհրդարանական հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը և նկատեց, որ խնդիրը հավասարապես վերաբերում է ցորեն աճեցնողներին և հացը ուտողին:

Նկատելով, որ նախկինում կառավարությունը սուբսիդավորում էր սերմացուի, պարարտանյութի, վառելիքի գները՝ պատգամավորն ասաց, որ ինքը կողմ չէ ներմուծողին սուբսիդավորելուն, այլ կողմ է արտադրողին դոտացիա տալուն:

Խաչատրյանը շեշտեց, որ սերմացուի ու վառելիքի գները նոր բարձունքներ են գրավում, մեկ պարկ ամոնյակային սելիտրան 6-7,5 հազար դրամից հասել է 20 հազար դրամի և շատերը վարկ են վերցրել, որ աշնանացան կատարեն, բայց այն վերադարձնելու խնդրի առաջ են կանգնելու:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքերով՝ եթե պարարտանյութի հարցը չլուծվի, գարնանացանը վտանգի տակ է, և սուբսիդավորման հարցը հենց հիմա պետք է լուծվի, քանի որ պարարտանյութ կարող է չլինել, իսկ վաղը ուշ կլինի։

«Եթե առաջիկա օրերին հրատապ քայլեր չձեռնարկենք, վաղը կարտոֆիլի և կաղամբի այսօրվա գներին երանի ենք տալու, հասկացե՛ք վերջապես, որ թանկ պարարտանյութը, սերմացուն և վառելիքը նշանակում են թանկ և քիչ հաց, միրգ, բանջարեղեն և մսամթերք»,- ասաց պատգամավորը և, շեշտելով, որ մսամթերքի թանկացումը չի կարող թանկացումների շղթայական ռեակցիա չառաջացնել, հավելեց. «Երբ գների աճը վաղը դուրս գա վերահսկողությունից, չփորձեք ձեր ձախողումը բարդել քովիդի, արտաքին շուկայի և գլոբալ տաքացման վրա»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը