Խոսք 4 տարի առաջ - 17:53 08-02-2022

Արևային համակարգ՝ առանց «բակ ու նասոսի», «Ուրալով» մի կերպ հասնել Գորիս․ պետությունը մոռացել է Շուռնուխը

Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ համայնքում վերջին ժամանակաշրջանում հակառակորդի կողմից կրակոցներ չկան, մարդիկ էլ ապրում են առանց խուճապի։ Թվում էր, թե թշնամու դիտակետի տակ գտնվող այս համայնքի բնակիչներին պետությունը պետք է առավել ուշադիր լիներ, հոգար կարիքները, բայց հակառակն է, նրանք շարունակում են ապրել նեղության մեջ։

Oragir.news-ի հետ զրույցում Շուռնուխի բնակիչ Անահիտ Սարգսյանը պատմեց, որ անհրաժեշտության դեպքում չեն կարողանում անգամ Գորիս հասնել։ Եթե նախկինում շաբաթական երեք անգամ անվճար տրամադրած «Ուրալով» կարողանում էին գնալ Գորիս, իրենց հարցերը լուծել և վերադառնալ, հիմա սահմանափակել են․ շաբաթական 2 անգամ․

««Ուրալով» տանում-բերում են հերիք չի, հիմա էլ շաբաթական երկու անգամ են սարքել։ Բան չունեմ ասելու, հնարավորությունները չկա, բայց հիմա ես տանը հիվանդ ունեմ, չգիտեմ՝ ոնց եմ վաղը տանելու Գորիս՝ պոլիկլինիկա։ Տրանսպորտ չկա, մեկին էլ խնդրեմ, որ տանի, ասելու ա՝ 10 հազար դրամ փող տուր, տանեմ-բերեմ, ճանապարհը հեռվացել է, վառելիքն էլ թանկացել է։

Էդ «Ուրալը» 09։30-ին ստեղից գնում ա, 15։00-ին էլ Գորիսից շարժվում ա։ Հիմա ես պետք է հիվանդին տանեմ պոլիկլինիկա, բայց մեքենա չկա»,- նշեց նա։

Անահիտի ընտանիքին անվճար հաց են տալիս, մեկ-մեկ էլ պետությունը գումար է տրամադրում, վերջին անգամ՝ Նոր տարուց առաջ։ Այս ընտանիքը, որտեղ բնակվում են ինքն ու սկեսուրը, բացի 28 հազար դրամ ամսական թոշակից, այլ եկամուտ չունեն։ Հիմա էլ որպես օգնություն արևային համակարգ է պետությունը տրամադրել, բայց առանց «նասոսի»․

«Մի հարց տամ, բարձրաձայնեք։ Դավիթ Բեկ գյուղին արևային համակարգ են տվել՝ իրենց բակ ու նասոսով, բայց մեզ՝ չէ, ինչի՞ չեն տվել մեզ բակ ու նասոս, ես թեժ գիծ եմ զանգելու։ Դրանց գինը 60 հազար դրամ է, ես 28 հազար դրամ թոշակ եմ ստանում, հիմա ես պիտի 60 հազար դրամ հավաքե՞մ, որ գնամ, առնեմ»։

Գյուղում ոչ մի զբաղմունք չկա, նրանք այժմ չեն զբաղվում իրենց նախկին աշխատանքով՝ անասնապահությամբ, պատճառը մեկն է․ արոտավայրերն անցել են հակառակորդին․

«Մի քանի հոգի ոչխար են առել, բայց չգիտեմ՝ ոնց ենք պահելու, հողատարածք չունենք, խոտատարածք չունենք»։

Մեր զրուցակցի խոսքով, սահմանին կանգնած ադրբեջանցիները գյուղ չեն իջնում, երբեմն գլխավոր ճանապարհին են մոտենում և վերջ․

«Ռուսները մեկ-մեկ մտնում եմ ջրի կամ ծխախոտի համար, բայց իրենք չեն մտնում, չէ։ Ճանապարհից էս կողմ մենք իրենց ընդհանրապես չենք տեսնում։

Ալբինա Բարեղամյան

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
21:10 Ռոնալդուի վարքագիծը քննադատության է արժանացել Պորտուգալիայի հավաքականի շուրջ սկանդալի ֆոնին