Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 10:45 08-02-2022

Ով էր դատավոր Արղամանյանը հեղափոխությունից առաջ․Իրավունք

Այսօր շատերին են հետաքրքրում, թե համացանցում, որպես «հեղափոխական դհոլչի», հայտնի դատավոր Դավիթ Արղամանյանը ո՞վ է, ի՞նչ էր իրենից ներկայացնում «հեղափոխությունից» առաջ:

«Իրավունքին» հայտնի է դարձել որոշ մանրամասներ: Փետրվարի 8-ի համարում թերթը գրում է, որ ըստ իրենց հասած լուրերի, «Երիտասարդը, որի կարիերան թռիչք ապրեց Նիկոլի օրոք, դատավոր է նշանակվել երկու ամիս առաջ: Նա իրեն ճանաչողների շրջապատում բնութագրվում է, որպես «շուստրի, բիթի տղա», ով դեռ ուսանողական տարիներից էր համոզված պնդում, թե իր կարիերան սկսելու է ամենաքիչը դատախազից: Չստացվեց,բայց դե դատավորն էլ վատ չէ:

Նման վստահություն, ըստ նույն խոսակցությունների,նրան ներշնչել էր երկար տարիներ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր աշխատած հայրը` Մհեր Արղամանյանը, որը հիմա հանդես է գալիս հեղափոխական դիրքերից,սակայն դատավորների եւ

իրավաբանների շրջանում հայտնի է՝ որպես բոլոր ժամանակների «սրտի դատավոր» »,- գրում է «Իրավունքը»՝ վկայակոչելով վերջինիս կայացրած դատավճիռներին․

«Այդ մասին են վկայում նաեւ նրա կայացրած դատավճիռները, որոնցից մեկը վերաբերում է ներկայիս ԲԴԽ նախագահ Ջհանգիրյանին: Այսպես,2008թ. ցույցերի ժամանակ նախկին զինդատախազ, ներկայումս՝ ԲԴԽ նախագահի Ժ/Պ Գագիկ Ջհանգիրյանի հետ միասին ձերբակալվեց նաեւ նրա եղբայրը՝ Վարդան Ջհանգիրյանը: Եվ ահա պարզվում է, որ Վարդան Ջհանգիրյանի գործով քննության ժամանակ Վերաքննիչ դատարանի կազմում եղել է նաեւ Մհեր Արղամանյանը ու դատել Վարդան Ջհանգիրյանին»։

Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ
11:08 Արտարժույթի փոխարժեքները հոկտեմբերի 12-ի դրությամբ
23:32 Հակոբ Շարբաթյանը ոսկե մեդալ է նվաճել պատանիների բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում