Արտաքին 4 տարի առաջ - 09:21 08-02-2022

Ռուսական ռազմանավերը մտել են Միջերկրական ծով

Ռուսաստանի ՌԾՈՒ Հյուսիսային նավատորմի ռազմանավերի ջոկատը մտել է Միջերկրական ծով՝ ռազմածովային զորավարժությունների մասնակցելու համար։ Այս մասին հաղորդում է նավատորմի մամուլի ծառայությունը։

Ջոկատի կազմում են «Մարշալ Ուստինով» հրթիռային հածանավը, «Ադմիրալ Կասատոնով» ֆրեգատը և «Վիցե-Ադմիրալ Կուլակով» խոշոր հակասուզանավային նավը։ Թվարկված բոլոր նավերը Միջերկրական ծով են մտել Ջիբրալթարի նեղուցով։

Զորավարժությունների ընթացքում նավերի անձնակազմերը կհղկեն Սևծովյան և Խաղաղօվկիանոսյան նավատորմերի նավերի հետ փոխգործակցության հմտությունները։ Մինչ այդ Հյուսիսային նավատորմի նավերը մասնակցել են արկտիկական արշավախմբային խմբավորման զորավարժություններին՝ Հյուսիսային նավատորմի հրամանատար, Ռուսաստանի հերոս, ծովակալ Ալեքսանդր Մոիսեևի հրամանատարությամբ։

Ընդհանուր առմամբ, ՌԴ ՌԾՈՒ զորավարժություններին կմասնակցի ավելի քան 140 նավ, 60 ինքնաթիռ, 1000 միավոր զինտեխնիկա և մոտ 10.000 զինծառայող։ Զորավարժությունները կանցկացվեն ոչ միայն Միջերկրական և Հյուսիսային ծովերում, այլև Օխոտի ծովում, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսարևելյան հատվածում և Խաղաղ օվկիանոսում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը