Ավելին 4 տարի առաջ - 20:17 07-02-2022

Ծնվել է Քայլի Ջենների երկրորդ երեխան

Ամերիկացի հեռուստաաստղ, մոդել և գործարար կին Քայլի Ջենները երկրորդ երեխան է լույս աշխարհ բերել ռեփեր Թրևիս Սքոթից։ Այս մասին նա հայտնել է Instagram-ում։

Աստղը հուզիչ լուսանկար է հրապարակել, որտեղ ավագ դստեր՝ Սթորմիի ձեռքը բռնել է նորածնի փոքրիկ ձեռքը։ Հրապարակման նկարագրության մեջ կապույտ սրտիկով Քայլին հասկացրել է, որ սա տղա է։

Ջենները դեռևս չի նշել երեխայի անունը։ Նշենք, որ մի քանի ժամում լուսանկարը հավանել է ավելի քան 13 միլիոն մարդ։

Ջենները երբեք չի թաքցրել, որ երազում է մեծ ընտանիքի մասին և ցանկանում է առնվազն չորս երեխա։ Նրա առաջնեկը՝ Սթորմին, ծնվել է 2018 թվականի փետրվարի 1-ին։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը