Միտք 4 տարի առաջ - 12:34 06-02-2022

Ո՞րն է Փաշինյան Նիկոլի ուրվագծած 4-րդ հանրապետությունը

Երբ թավշե հեղափոխությունը «դմբ-դմբ-հու»-ով այլևս պաշտոնական իրողություն դարձավ Հայաստանում՝ 3-րդ հանրապետությունում, Փաշինյան Նիկոլը հայտարարեց, որ 4-րդ հանրապետություն ենք ստեղծում: Սիմոնյան Ալենն էլ՝ ձեռ ու ոտ ընկած, հանձնաժողով կամ նմանատիպ խմբակ ձևավորեց՝ Հայաստանի օրհներգն ու դրոշը փոխելու նպատակասլացությամբ: Արդեն անցած նախագահ Սարգսյան Արմենը նույնպես անթաքույց ոգևորությամբ բարձրաձայնեց Հայաստանի 4-րդ հանրապետության մասին: Արդյո՞ք հայտարարությունը հոգու խորքից էր բխում, թե՞ նախագահի ուղղամիտ ու անվիճելի համաձայնությունն էր վարչապետի հետ, միայն ինքը կարող է պարզաբանել:

Իսկ մենք՝ էյֆորիական ճախրանքի մեջ, լիաերես ժպտում էինք՝ համոզված կարծելով, թե մեր իղձերի ու կարոտների, երազի Հայաստանն ենք ունենալու: Հզոր Հայաստան՝ հզոր Արցախով, որ դեռ քայլելու ենք դեպի լեռը Մասիս: Մեր բոլոր արժեքների ու իրավուքների տերն ենք լինելու և մեր տեղն ենք ամրագրելու աշխարհի երևացող պետությունների շարքում:

Իսկ 4-րդ հանրապետության մեկնարկը տրվել է, մնում է հասցնել եզրագծին: Առանց Արցախի Հայաստան: Սահմանները պաշտպանող դիրքերի հանձնում Ադրբեջանին, և այնքան տարածքներ, որքան կցանկանա: Առայժմ Գեղարքունիքում և Սյունիքում՝ «Զանգեզուրի միջանցք»-ով: Ճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այն ամենը, ինչ կպահանջի: Նաև չունենալ բանակ, քանի որ այդ պահանջը նույնպես ներկայացրել է: Որպեսզի որևէ խնդիր չունենանք այդ հարևանի հետ:

Իսկ Թուրքիայի հետ զրո խնդիր ունենալը նույնպես 4-րդ հանրապետության օրակարգում է: Մոռանալ Ցեղասպանության մասին և հատուցման մասին, ճանաչել հայ-թուրքական սահմանը, դասագրքերից ջնջել թուրքերի եղերական ոճիրները ներկայացնող պատմությունն ու գրականությունը: Մոռանալ և ճանաչել, հնազանդվել, որն, ըստ թուրքերի, կարող է բերել հաշտեցման: Նաև բացվել և տրվել թուրքական նպատակներին ու ծրագրերին:

Հայաստանի 4-րդ հանրապետությունն ընթացքի մեջ է, իսկ երբ կհասնի ավարտին, Նիկոլը կհայտարարի, որ այլևս իրողություն է: Սա ի՞ր քնահարամ երազն էր, թե՞ առջևը դրված անքուն երազ, որն իրականացնում է որպես իշխանության գին. մի օր հավանաբար կխոստովանի:

Հուսիկ Արա

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում