Արտաքին 4 տարի առաջ - 21:52 04-02-2022

Սոբչակը ուկրաինական հեռուստատեսությամբ խոսել է Պուտինի առողջական վիճակի մասին

Ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակը մասնակցել է ուկրաինական «1 + 1» հեռուստաալիքի քաղաքական թոք շոուին։ Տեսահոլովակի միջոցով իր ընդգրկման ժամանակ նա շահարկել է Ղրիմի և Կուրիլյան կղզիների կարգավիճակը և բացատրել, թե ինչու Մոսկվան երբեք զիջումների չի գնա այդ տարածքների վերաբերյալ։

Սոբչակի խոսքով՝ Ռուսաստանի ցանկացած ղեկավարի համար Ուկրաինայի հետ բանակցություններում Ղրիմի կարգավիճակի, ինչպես նաև Ճապոնիայի հետ շփումներում Կուրիլյան կղզիների զիջումները «քաղաքական ինքնասպանություն» կլինեն։ Նա պարզաբանել է, որ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի մեծ թվով ընտրողներ աջակցում են Ղրիմի մուտքը Ռուսաստանի Դաշնության կազմ, և նման իրավիճակում ցանկացած քաղաքական գործչի համար թերակղզուց հրաժարվելը կնշանակի կորցնել աջակցությունը։

Ուստի, նրա կարծիքով, Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին նույնպես երբեք չի դադարի խոսել Ղրիմը վերադարձնելու անհրաժեշտության մասին, այլապես ուկրաինացիները նրան չեն հասկանա։

Սոբչակը նաև ասել է, որ Ռուսաստանում մոտ ապագայում իշխանափոխություն չի լինի, քանի դեռ Պուտինի առողջական վիճակը չի վատացել, սակայն ինքը դրան «չի հավատում»։

«Դե, բացառությամբ որոշ կենսաբանական պատճառների: Բայց այստեղ, ինձ թվում է, Վլադիմիր Վլադիմիրովիչը լավ առողջ է, շատ է սպորտով զբաղվում: Ես դրա համար նախադրյալներ չեմ տեսնում», - ասել է Սոբչակը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին