Արտաքին 4 տարի առաջ - 11:12 04-02-2022

Կնոջը սպանելու փորձի ժամանակ ձեռքը վնասած բրիտանացին փոխհատուցում է ստացել

Անգլիայի բնակիչը, որը կնոջը սպանելու փորձի ժամանակ կտրել է իր ձեռքը, վնասվածքի համար փոխհատուցում է ստացել, գրում է LADBible-ը։

36-ամյա Դորինել Քոջանը 2015թ.-ի դեկտեմբերին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ իր կնոջ՝ Դանիելայի դեմ մահափորձի համար։ Հարբած վիճաբանության ժամանակ նա վերցրել է դանակը և մի քանի հարված հասցրել կնոջը։ Կինը ողջ է մնացել, սակայն ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։

Ինքը՝ Քոջանը, որը ձեռքի խորը կտրվածքներ է ստացել, նույնպես բժշկական օգնության կարիք է ունեցել։ Բայց, տղամարդու խոսքով, նա բուժօգնություն է ստացել միայն բանտ տեղափոխվելուց հետո, որի համար նա դատի է տվել Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությանը։

2021թ.-ի մայիսին դատարանը Քոջանին 8500 ֆունտ ստեռլինգ փոխհատուցում է հատկացրել, սակայն տղամարդու փաստաբանները բողոքարկել են որոշումը։ Նրանց հաջողվել է փոխհատուցման չափը հասցնել 17500 ֆունտի։

«Կարևոր չէ, նա վիրավորվել է լոբու տարան բացելիս, ավազակային ծեծկռտուքի, թե կնոջը սպանելու փորձի ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Դատարանի որոշումը վրդովեցրել է Քոջանի նախկին կնոջը։

«Դա վիրավորական է և զզվելի։ Այդ մարդը դաժան ընտանեկան բռնարար է, որը փորձել է սպանել ինձ: Նա փոխհատուցում է ստացել, իսկ ես ոչ մի կոպեկ չեմ ստացել»,- մեկնաբանել է կինը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում