Արտաքին 4 տարի առաջ - 21:01 03-02-2022

Ռուսաստանի իշխանությունները երկրում արգելել են գերմանական DW մեդիակորպորացիայի աշխատանքը

Ռուսաստանի իշխանություններն արգելել են գերմանական Deutsche Welle մեդիա կորպորացիայի հեռարձակումը երկրում, նրա թղթակիցներին զրկել են հավատարմագրումից և փակել գրասենյակը Մոսկվայում։ Դա արվել է ի պատասխան Գերմանիայում ռուսական պետական ​​RT հեռուստաալիքի հեռարձակման արգելքին։

Մեդիա կորպորացիայի դեմ ուղղված գործողությունները ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում են որպես հեռարձակման արգելքին պատասխանի «առաջին փուլ»։ Իշխանությունները մեդիա կորպորացիան ճանաչում են որպես մեդիա-օտարերկրյա գործակալ, ասվում է հաղորդագրության մեջ։ Մոսկվան կկազմի գերմանացի պաշտոնյաների և հասարակական կառույցների աշխատակիցների ցուցակը, որոնց մուտքը Ռուսաստան կարգելվի։

Գերմանական մեդիակարգավորիչը փետրվարի 1-ին արգելել է RT-ի հեռարձակումը Գերմանիայում: Ռուսական պետական ​​հեռուստաալիքը գործունեության լիցենզիա չուներ։ Գերմանական օրենսդրությունն արգելում է այլ երկրների պետական ​​լրատվամիջոցների հեռարձակումը երկրում:

Ռուսական հեռուստաալիքը փորձել է լիցենզիա ստանալ Լյուքսեմբուրգում, սակայն այնտեղ հրաժարվել են այն տրամադրել՝ պատճառաբանելով, որ RT-ի գերմանախոս աշխատակիցների մեծ մասն աշխատում է Գերմանիայում։ Սերբիայից հեռարձակումը եվրոպական արտոնագրով արգելվել է գերմանական կարգավորիչի կողմից։

Հեռարձակման արգելքի հարցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննարկել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկի հետ։ Նա ասել է, որ գերմանական իշխանությունները կապ չունեն կարգավորողի որոշման հետ, իսկ հեռարձակման արգելքը պայմանավորված է օրենսդրությամբ։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք