Արտաքին 4 տարի առաջ - 16:47 03-02-2022

Օգտակար համարվող արևածաղկի սերմերը կարող են առաջացնել քաղցկեղ

Քաղցկեղածին բջիջները կարող են զարգանալ բազմաթիվ գործոնների ներգործությամբ, այդ թվում՝ ոչ ճիշտ սնման։ Միևնույն ժամանակ, օգտակար ապրանքների վերաբերյալ տվյալները հաճախ հակասում են միմյանց: Այսպես. գիտնականները պարզել են, որ օգտակար համարվող արևածաղկի սերմերը նույնպես կարող են վնասել օրգանիզմին, գրում է Daily Express-ը։

Արևածաղկի սերմերը համարվում են օգտակար՝ շնորհիվ վիտամին E-ի բարձր խտության, որը կարևոր դեր է խաղում բջիջները վնասումից պաշտպանելու գործում: Լայնորեն տարածված է այն կարծիքը, որ դրանք օգտակար են քաղցկեղով հիվանդների համար: Գիտնականներն ապացուցել են, որ այդ սերմերն իսկապես բարերար ազդեցություն են ունենում հաստ աղիքի, շագանակագեղձի և կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարում։

Սակայն արևածաղկի սերմերի մեջ պարունակվող որոշ նյութեր վնասակար են առողջության համար։ Նման եզրակացության են եկել Միչիգան նահանգի ամերիկյան համալսարանի գիտնականները։ Նրանք հաստատել են սերմերում աֆլատոքսինի առկայությունը՝ հայտնի ամենահզոր քաղցկեղածիններից մեկը, որն առաջացնում է լյարդի քաղցկեղի զարգացում: Դրանց կանոնավոր օգտագործումը հանգեցնում է լյարդի քաղցկեղի։

Աֆլատոքսիններ արտադրվում են ասպերգիլ բորբոսասնկից, դրանք կարող են վնասել նաև եգիպտացորենի հատիկներն ու ընկույզները՝ գետնընկույզ, պիստակ և նուշ:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին
23:12 Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք