Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 11:42 03-02-2022

Flyone Armenia-ի առաջին չվերթով Ստամբուլ է մեկնել շուրջ 60 մարդ

Հայկական Flyone Armenia ավիաընկերության առաջին չվերթը Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ կայացավ փետրվարի 2-ին. ընկերության Airbus Α320 օդանավը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից շուրջ 60 ուղևորի տեղափոխեց Ստամբուլի ամենամեծ, նորակառույց Ստամբուլ օդանավակայան։

Առաջին թռիչքը լուսաբանելու էին եկել թուրքական բոլոր առաջատար լրատվամիջոցները։ Օդանավակայանում Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը հանդես եկավ հայտարարությամբ:

«Հարգելի բարեկամներ, սիրելի գործընկերներ, ուրախ եմ ողջունելու բոլորիդ և շնորհակալ եմ մեր չվերթի հանդեպ ձեր ուշադրության ու ձեր աշխատանքի համար։ Մեր ընկերությունն իրականացրեց Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով առաջին չվերթը, որը կապեց մեր երկու հնամենի քաղաքները։ Այս պահին Ստամբուլում մեր օդանավ բարձրացած ուղևորները կմեկնեն Երևան։ Մենք կարևորում ենք Երևանի և Ստամբուլի միջև փոխադարձ օդային հաղորդակցության վերականգնումը և այս առիթով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների ավիացիոն իշխանություններին, ինչպես նաև մեր ուղևորներին վստահության համար։ Առիթից օգտվելով՝ ողջունում ենք նաև Pegasus ավիաընկերությանը, որն այսօր, Ստամբուլի մեկ այլ օդանավակայանից իրացնելու է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները։ Մենք ներկայացնում ենք ավիաընկերություն և չենք հնչեցնելու գնահատականներ քաղաքականության մասին։ Դա մեր առաքելությունը չէ։ Մեր առաքելությունն այլ է` որակյալ, մատչելի ու անվտանգ ավիացիոն ծառայությունների տրամադրում, ինչի արդյունքում իրար են կապվում մարդիկ ու քաղաքները, աշխուժանում են տնտեսական ու գործարար կապերը, զբոսաշրջությունն ու փոխադարձ այցելությունները, և մենք անելու ենք հնարավորը այն հավուր պատշաճի իրականացնելու համար։ Կարևորում ենք այս չվերթների մեկնարկը, ելնելով նաև այն հանգամանքից, որ դրանք կսերտացնեն նաև հայկական համայնքի կապը մայր հայրենիքի հետ։ Ես վստահ եմ, որ այս առումով, մեր չվերթները լինելու են հաջողված։ Կարծում եմ, ձեզնից շատերը ցանկանում են հասնակալ, թե տարբեր հարցերի շուրջ ինչպե՞ս են մտածում մեր երկրում։ Իմ համոզմամբ՝ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կարող եք գտնել այցելելով Հայաստան, և մեզ համար կրկնակի ուրախալի կլինի, եթե Հայաստան այցելելիս օգտվեք մեր ավիաընկերության ծառայությունից»,- նշեց Անանյանը։

Փետրվարի 3-ին Flyone Armenia ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանի գլխավորությամբ ընկերության անդամները կհանդիպեն Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Պոլսո հայոց համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ