Ներքին 4 տարի առաջ - 17:59 02-02-2022

Մենք չէինք կարող 17 օրվա մեջ վատ վիճակում լինել և փնտրել Ռոմանոս Պետրոսյանին, որ լինի մեր փայատերը․ «Ծիրանի» ռեստորանի սեփականատեր

Առինջում գտնվող «Ծիրանի» ռեստորանային համալիրի նոր սեփականատեր Պետրոս Ղարագյոզյանը պնդում է, որ Պետական վերահսկողական ծառայության պետ, նախկինում Կոտայքի մարզպետ և Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը այդ ռեստորանային համալիրի հետ որևէ կապ չունի։

Հիշեցնենք, որ «@togarma301» տելեգրամյան ալիքը գրել էր, որ Ռոմանոս Պետրոսյանը շուտով ձեռք կբերի «Ծիրանի» ռեստորանային համալիրը։ Ալիքի տեղեկություններով՝ այս պահին գործարքը եզրափակիչ փուլում է գտնվում։ Ալիքը գրել էր, որ ռեստորանը տարիներ առաջ ձեռք է բերվել 3,5 մլն դոլարով, իսկ Ռոմանոս Պետրոսյանը այն պատրաստվում է ձեռք բերել 6,5 մլն դոլարով։

Ռոմանոս Պետրոսյանը, ըստ տելեգրամյան ալիքի, արդեն իսկ իր եղբորը նշանակել է ռեստորանային համալիրի ղեկավար։ Նախկինում «Ծիրանի» ռեստորանային համալիրը պատկանել է Գագիկ Ծառուկյանի ազգականին, այնուհետ վաճառվել է մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն» ընկերության սեփականատերերին։

Oragir.news-ի հետ զրույցում Պետրոս Ղարագյոզյանն ասաց, որ տելեգրամյան ալիքը ներողություն է խնդրել և հեռացրել գրառումը, քանի որ այն ոչ ճիշտ է եղել․ «Ես այդ տեղեկությունը կարդացի, սխալ ինֆորմացիա ունեին, մարդիկ ներողություն խնդրեցին և հանեցին։ Ես այսօրվա գրածի մասին եմ ասում, որ Ռոմանոս Պետրոսյանը սեփականատեր է, դա սխալ ինֆորմացիա է, նման բան չկա, մենք քաղաքականության մեջ ընդհանրապես չկանք ո՛չ ներկայում, ո՛չ նախկինում»,- ասաց Ղարագյոզյանը։

Տեղեկություններ կան նաև, որ ռեստորանային համալիրի սեփականատերերը ֆինանսական վատ դրության մեջ են, գործընկերներ են փնտրում, և այնպես է ստացվել, որ այդ գործընկերը Ռոմանոս Պետրոսյանն է դարձել, քանի որ Ղարագյոզյանն ու Ռոմանոս Պետրոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ են։ Պետրոս Ղարագյոզյանին հարցրինք՝ ճի՞շտ են այս զրույցները․

«Ճիշտն ասած՝ ես Ռոմանոս Պետրոսյանին մի անգամ եմ տեսել, խաչքարի բացման օրն եմ տեսել, մենք իր հետ ընդհանրապես կապ չունենք, և ընդհանրապես ոչ մի քաղաքական գործչի, քաղաքականության հետ մենք կապ չունենք։ Ֆինանսական ծանր վիճակ չկա, ես նոր սեփականատերն եմ։ Ես ռեստորանային համալիրը Կարեն Մարգարյանից գնել են հունվարի 17-ին, ամսի 24-ին էլ սեփականության վկայականը վերցրել եմ։ Մենք 2 սեփականատեր ենք, 50-50 տոկոս մասնաբաժնով իրար հետ գնել ենք։ Ես եմ և իմ սանիկ Հայկ Սուքիասյանն է, մենք միասին ենք գնել։ Չի կարող լինել, որ մենք գնենք և 17 օրվա մեջ ֆինանսական վատ վիճակում լինենք ու փնտրենք Ռոմանոս Պետրոսյանին, որ ինքը լինի մեր փայատերը»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur