Ներքին 4 տարի առաջ - 13:00 02-02-2022

Ռոմանոս Պետրոսյանը թանկարժեք ռեստորա՞ն է գնել

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, որը նախկինում զբաղեցնում էր շրջակա միջավայրի նախարարի և Կոտայքի մարզպետի պաշտոնները, պատրաստվում է թանկարժեք ռեստորան ձեռք բերել։

Այս մասին լուրեր էին պտտվում վաղուց։ Այսօր նաև թեմային անդրադարձել է «@togarma301» տելեգրամյան ալիքը՝ մասնավորապես գրելով, որ Ռոմանոս Պետրոսյանը շուտով ձեռք կբերի «Ծիրանի» ռեստորանային համալիրը, որը գտնվում է Առինջում։ Ալիքի տեղեկություններով՝ այս պահին գործարքը եզրափակիչ փուլում է գտնվում։ Ալիքը գրում է, որ ռեստորանը տարիներ առաջ ձեռք է բերվել 3,5 մլն դոլարով, իսկ Ռոմանոս Պետրոսյանը այն պատրաստվում է ձեռք բերել 6,5 մլն դոլարով։

Ալիքը տեղեկություններ ունի, որ Ռոմանոս Պետրոսյանը արդեն իսկ իր եղբորը նշանակել է ռեստորանային համալիրի ղեկավար։ Տելեգրամյան ալիքը նաև գրում է, որ նախկինում «Ծիրանի» ռեստորանային համալիրը պատկանել է Գագիկ Ծառուկյանի ազգականին, այնուհետ վաճառվել է մսամթերքի արտադրությամբ զբաղվող «Բեկոն» ընկերության սեփականատերերին։

Oragir.news-ը կապ հաստատեց «Բեկոն» ընկերության սեփականատեր Պավլիկ Մարգարյանի հետ՝ հարցնելով, թե ճի՞շտ է, որ Ռոմանոս Պետրոսյանը պատրաստվում է ձեռք բերել «Ծիրանի» ռեստորանը կամ արդեն ձեռք է բերել․ Պավլիկ Մարգարյանը պատասխանեց․

«Ես ի՞նչ կապ ունեմ «Ծիրանի» ռեստորանի հետ, ես չեմ սեփականատերը, բացարձակ, այդ ռեստորանում համով ուտելիքներ են տալիս, մենք ընդամենը գնում ենք ճաշելու, ոչ ավել և ոչ պակաս»,- ասաց Մարգարյանը։

Մարգարյանին հարցրինք՝ տեղյա՞կ է, որ Ռոմանոս Պետրոսյանը ուզում է գնել ռեստորանը․ «Ես չեմ էլ ճանաչում Ռոմանոս Պետրոսյանին, ո՞ւմ մասին է խոսքը, ես այդ մարզպետների հետ առանձնապես չեմ շփվում, ես իմ գործի գլխին եմ, առանց այդ քաղաքական թեմաների, առանց մարզպետների և նախարարների․․․, իմ մոտ շատ լավ է դա ստացվում»,- ասաց Մարգարյանը։

Նշենք, որ «Spyur» տեղեկատվական համակարգում որպես ռեստորանային համալիրի տնօրեն նշված է Կարեն Մարգարյանի անունը, ով Պավլիկ Մարգարյանի որդին է, սակայն ռեստորանային համալիրից մեզ ասացին, որ Կարեն Մարգարյանն այլևս տնօրեն չէ, և նրա փոխարեն արդեն ռեստորանը ղեկավարում է Պետրոս Ղարագյոզյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան