Մամուլ 4 տարի առաջ - 08:03 02-02-2022

Ուրցաձորի համայնքապետարանում մի մարդու պես ազատման դիմումներ են գրել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ուրցաձորի համայնքապետարանի աշխատակիցները, ի նշան բողոքի, աշխատանքից ազատման դիմումներ են գրել։ Վեդիի համայնքապետի ԺՊ Գարիկ Սարգսյանն ազատել է Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին եւ մի շարք ընդդիմադիր համայնքապետերի եւ ԺՊ-ներ նշանակել։

Անդրեասյանը բողոքարկել է որոշումը, աշխատակազմը հրաժարվել է աշխատել ԺՊ-ի հետ։ Անդրեասյանը մեզ ասաց, որ առաջին անգամ իր ենթակաները հրաժարվել են լսել իր հորդորը եւ շարունակել աշխատանքը։

Նշենք, որ Վեդի խոշորացված համայնքի ընտրությունները կայանալու են մարտի 27-ին, իշխանությունը քրտնաջան պատրաստվում է դրան, Սարգսյանն անգամ ուսանողներին անվճար ավտոբուս է տրամադրել, որ իրեն ձայն տան»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում