Ներքին 4 տարի առաջ - 20:25 01-02-2022

Դատական իշխանության անկախության վերացման այս դրսևորումները Հայաստանը տանում են դեպի միահեծան բռնապետության․ 5165 շարժում

«5165 շարժումը» ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի հանդեպ իրականացվող հետապնդման գործողություններում քաղաքական շարժառիթներ առավել քան ակնհայտ են։

Դա հերթական հարվածն է մեր պետականությանը ներսից։ Այս հետապնդումը գնահատում ենք որպես դատական իշխանության անկախության վերջին բեկորները փշրելու և դատաիրավական համակարգն ամբողջությամբ Նիկոլ Փաշինյանին ենթարկելու փորձ: Սա դատարանների հանդեպ գործադրվող հերթական ճնշումն է, ինչը սահմանադրական կարգի ակնհայտ խախտում է, ճչացող ապօրինություն:Ակնհայտ է, որ այս հետապնդումն առնչվում է դատավորի գործունեությանը՝ կապված «Սիսական» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Աշոտ Մինասյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու հետ: Սա պատահականություն չի կարող լինել։

Դատական իշխանության անկախության վերացման այս դրսևորումները Հայաստանը տանում են դեպի միահեծան բռնապետության, ինչի նպատակներից մեկը երկրի և ժողովրդի համար կենսական նշանակության հիմնահարցերի (Արցախյան հիմնահարց, հայ-թուրքական հարաբերություններ, հայ-ադրբեջանական սահմանների գծում և զատում) վերաբերյալ միանձնյա որոշումներ կայացնելն է, ինչն էլ հղի է անդառնալի հետևանքներով: Այս վարվելակերպի ամբողջական պատասխանատվությունը անխուսափելիորեն կրելու է գործող իշխանությունը՝ իր ղեկավարի գլխավորությամբ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում