Ավելին 4 տարի առաջ - 20:12 01-02-2022

Չինացի գիտնականները դայակ ռոբոտ են ստեղծել՝ արհեստական արգանդում պտղի խնամքի համար

Արևելյան Չինաստանի Սուչժոու քաղաքի հետազոտողները հայտարարել են, որ հաջողությամբ արհեստական ​​բանականության համակարգ են մշակել , որը կարող է հետևել արհեստական ​​արգանդում սաղմերի աճին: Ինչպես գրում է South China Morning Post-ը, այս պահին խոսքը կենդանիների փորձարկումների մասին է։

Սուչժոուի կենսաբժշկական ճարտարագիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր Սուն Հայսյուանի խոսքով՝ տեխնոլոգիան թույլ է տալիս ռոբոտային համակարգին (կամ «դայակին») կառավարել, կարգավորել և խնամել մկան սաղմերը:

Մշակողները պնդում են, որ «դայակը» իր հմտություններով գերազանցել է մարդկանց, քանի որ կարողանում է «աննախադեպ ճշգրտությամբ» հետևել կենդանիների սաղմերի զարգացմանը։

«Արհեստական բանականության տեխնոլոգիան օգնում է մեքենային հայտնաբերել սաղմերի փոփոխությունների չնչին նշանները և կարգավորել ածխաթթու գազը, սնուցումը և շրջակա միջավայրի ազդեցությունը: Համակարգը կարող է նույնիսկ դասակարգել սաղմերը՝ հիմնվելով առողջական վիճակի և զարգացման ներուժի վրա», - հաղորդել են SCMP-ում:

Տեխնոլոգիայի նպատակն է ավելի լավ հասկանալ կյանքի ծագումը և մարդու սաղմնային զարգացումը, ինչպես նաև տեսական հիմք ապահովել բնածին արատների և վերարտադրողական առողջության այլ լուրջ խնդիրների լուծման համար:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը